«Ինչի՞ եք նեղանում, պետք չէ նեղանալ»,-այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը դիմեց իշխանական պատգամավորներին՝ անդրադառնալով վերջիններիս կողմից այն «նեղացած» ելույթներին, որոնցով նրանք պատասխանում են ընդդիմադիր գործընկերների քննադատությանը։
Աբովյանը բացատրեց, որ Ազգային ժողովում կա իշխանական թև, ու կա ընդդիմադիր թև, և բնական է, որ ընդդիմությունը երբեմն կարծիք է հայտնում, որը հաճախ չի համընկնում կամ ավելի համալրում, զարգացնում է իշխանական թևի մտքերը։ Պատգամավորի խոսքերով՝ իր կուսակիցների ելույթները եղել են փաստարկված ու հավասարակշռված, բայց նրանց պատասխանել են՝ բա դուք, բա էս ինչը։
«Ես ոչ մի դեպքում չեմ քաղաքականացնում, պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչն է հուզում: Առհասարակ պատգամավորը պարտավոր է արտահայտել ընտրողների ձայնը, բարձրացնի դա, ինչ-որ նեղանալու խնդիր կանգնած չէ»,-ասաց Արման Աբովյանը:



