Ինչու՞ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը. Էդմ...

Իշխանության ներկայացուցիչները հիշատակում են կառավարության գործող կառուցվածքի բոլոր արատավոր հանգամանքները, բայց կառուցվածքի փոփոխության նախագիծ ներկայացնելիս չեն փոխել դրանք։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

«Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչո՞ւ եք դուք դա ասում … Տեսե´ք, հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում … Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք … էդ կոստյումի այ էս կոճակները հանում եք, մեկ էլ էս կողմից եք երկու կոճակ հանել, ու ասում եք՝ ա´յ, էս կոստյումը արդեն լավ կոստյում է։ Էն կոստյումը, որ կարվել էր, չի փոխվել»,- ասաց Մարուքյանը։