Ինչու էին նախկին իշխանություններն արեւմտամետ...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
Ինչու էին նախկին իշխանություններն արեւմտամետ ընդդիմություն ձեւավորում։
Տեխնոլոգիան բավականին պրիմիտիվ էր։ Քանի որ Հայաստանն ռուսական ազդեցության գոտի էր, ապա պետք էր արեւմտամետ ընդդիմություն լինի, որ Ռուսաստանը ստիպված լինի "չարյաց փոքրագույնն" ընտրի։ Դա նաեւ ավելի լայն մանյովրների դաշտ էր ստեղծում։
Երկրորդ հանգամանքը ֆինանսների տեղաբաշխումն էր Արեւմուտքում, ինչն անձնական կախվածության մեջ է վերնախավին դնում։ Հանուն արդարության նշենք, որ գործող իշխանությունն էլ այդ հարցում օրիգինալ չէ։
Նմանատիպ փորձ 1996-ին ՀՀՇ-ն էր ցանկանում անել, փորձելով նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդը դարձնել կոմունիստների թեկնածու Բադալյանին, դրանով ստանալով աջակցություն թե Արեւմուտքից, թե Ռուսաստանի հակակոմունիստական իշխանությունից։
1996-ին դա չստացվեց, 2018-ին դա ավելին քան ստացվեց, արհեստական դրածոն հաղթեց, համապատասխան ողբերգական արդյունքներով։ Քաղաքական պոկերի պարտիայում Հայաստանն, ու մենք բոլորս, պարտվեցինք։