Օրերս պարզվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասով Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով դատարան է դիմել, որպեսզի նախկին քաղաքապետից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձվի 11 անշարժ գույք։ Այդ թվում՝ առանձնատներ։«Հետքն» ուսումնասիրել է Ավան վարչական շրջանի միայն մեկ փողոցում գտնվող անշարժ գույքը, դրանց ձեռք բերման հիմքերը և սեփականատերերին։ Պարզել ենք, որ իրավապահները Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի ընդամենը մի մասն են հայտնաբերել։
Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման հայցադիմումի մեջ բացակայում է Ավանի Խուդյակովի փողոցում Տարոն Մարգարյանի քույրերին, սանիկին և այլ փոխկապակցված անձանց պատկանող 5 անշարժ գույք։ Ավելին, իրավապահները չեն հայտնաբերել նաև Մարգարյանի սանիկի անունով գրանցված Երևան քաղաքում գտնվող 10-ից ավելի անշարժ գույք։
Փաստորեն լրատվամիջոցը պարզել է, որ դատախազությունը Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված առնվազն 15 գույքի մասով աչք է փակել։
Իհարկե կարելի էր կարծել, որ ՔՊ-ական իշխանության գլխավոր դատախազի ղեկավարած կառույցը սովորականի պես փնթի է աշխատել, բայց լրատվամիջոցի բացահայտումը կարծում ենք չեզոքացնում է այդ կասկածները։Իհարկե մենք չենք պնդում, որ «Հետք»-ի բացահայտած գույքերը ձեռք են բերվել ապօրինի միջոցներով, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է ստացվել, որ ընդդիմադիրների վրա անգամ հորինովի գործեր կարող փաշինյանական դատախազությունը չտեսնելու է տալիս ընդդիմադիր Տարոն Մարգարյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող երկու տասնյակի հասնող գույքերը։ Խնդիրը միայն փաշինյանական ապօրինի իրավական համակարգի կասկածելի մեղմության մեջ է կայանում։



