
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման մասնակիցները նրան բազմաթիվ հարցեր են ուղղել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի, այդ պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ։
Նա Արցախյան 44-օրյա պատերազմից մի դրվագ է պատմել այն մասին, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը հրաժարվել իր հետ հանդիպումից։
«Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու է ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի»։ Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Եվ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»։