Ինչպես Միքայել Մինասյшնը բանտից ազшտել տվեց ի...

2019 թվականին «Անկախ» օրաթերթը բացահայտեց, որ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը համագործակցել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ և աշխատել է ԱՄՆ հետախուզության համար տեղեկություններ ապահովող ընկերությունում։ Այս տվյալները թերթը վերցրել էր «Վիկիլիքսի» բազայից, որոնք հրապարակային էին դեռևս 2012 թվականից։

Շատերը 2019 թվականին մեղադրում էին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ այդ հրապարակումից հետո գործ չեն հարուցում և պատասխանատվության չեն կանչում նրան։ Ինչպե՞ս պետք է Փաշինյանը հետապնդեր մարդու, որն իր կենսագրությունն է կրկնում։ 

Հետաքրքիր է, որ մարդիկ ամսաթվերին ուշադրություն չեն դարձնում և չեն նկատում, որ Արման Բաբաջանյանի գործակալ լինելու մասին տեղեկությունները համացանցում հասանելի էին դեռևս 2012 թվականից։ Հետևաբար առաջին հարցը պետք է ուղղել Սերժ Սարգսյանին․ ինչպես ստացվեց, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների գործակալին ոչ միայն բանտից վաղաժամ ազատեցիք 2009 թվականին (որտեղ նա հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ բանակից խուսափելու համար), այլև ֆինանսավորեցիք և նրա համար ստեղծեցիք «1in.am» լրատվականը, որը դարձավ հակառուսականության հիմնական օջախը։

Կարևոր է նաև նկատել, որ Արման Բաբաջանյանը ստացավ ոչ միայն ազատություն, այլև գործունեության լայն հնարավորություններ՝ ոչ միայն նրա՝ ԱՄՆ գործակալ լինելու հանգամանքով պայմանավորված, այլ նաև այն պատճառով, որ նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն էր։ Մինասյանն ու Բաբաջանյանը 1993-1995 թվականներին սովորել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգևոր ակադեմիայի նույն դասարանում։ Նրանք եղել են ոչ միայն դասընկերներ, այլև գաղափարակիցներ։ 

Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ իշխանափոխությունից հետո Արման Բաբաջանյանը հրապարակային հայտարարեց, որ Միքայել Մինասյանը ՀԱյաստանի պատմության լավագույն դեսպաններից է եղել և ափսոսաքն հայտնեց, որ նա հեռացել է իր պաշտոնից։

Այս ամենը ցույց է տալիս, որ Արման Բաբաջանյանի գործունեությունը չի կարելի դիտարկել մեկ իշխանության համատեքստում․ նրա անցած ճանապարհը վկայում է, որ տարբեր ժամանակներում գործող իշխանությունները գիտակցված կամ անգիտակցաբար նպաստել են նրա առաջխաղացմանը։