Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Արսեն Թորոսյանը, ով այժմ ղեկավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարար եղած ժամանակ խայտառակ գործողություններ է իրականացրել, որոնք արձանագրված են ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքներում: Նույն COVID-ի բուժումը մի հիվանդանոցում արժեցել է 722 հազար դրամ, իսկ մեկ այլ հիվանդանոցում՝ 109 հազար դրամ 

Նախորդ հրապարակումներում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչ չարաշահումներ է թույլ տվել Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը՝ ըստ ֆինանսների նախարարության:

Հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը, որի մասով COVID-ի ժամանակահատվածում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր քննվում այժմ կրկին Արսեն Թորոսյանի ենթակայությամբ է աշխատում. նա Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել:

Կորոնավիրուսի համավարակի օրերին Երեւանի կարանտինային վայրերի ղեկավարը Նարեկ Վանեսյանն էր, որի կուուպցիոն անցյալի մասին շատ է գրվել: Այսինքն՝ Արսեն Թորոսյանը իրեն շրջապատել էր, ըստ տարբեր հրապարակումների, կոռումպացվածի համբավ ունեցող գործիչներով, եւ պետբյուջեի միջոցները տնօրինում էին այնպես, ինչպես ցանկանում էին: Ասվածի ապացույցն արձանագրված է նաեւ ֆինանսների նախարարության ստուգումների ակտում (տե՛ս լուսանկարը), որտեղ 1 հիվանդության դեպքի միջին արժեքը Արսեն Թորոսյանի սիրելի հիվանդանոցներում ավելի թանկ է հաշվարկվել, քան հայտնի եւ մեծ հիվանդանոցներում: