«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց հարազատների թեմայով։
մբԼրագրողը վարչապետին խնդրեց աջակցել՝ պարզելու, թե ինչ հիմքերով է բանակից ազատվել Էդգար Արմենի Նիկողոսյանը, ինչպես նաև ինչու չի կանչվում վարժական հավաքների։
Երկրորդ հարցը վերաբերում էր Նարեկ Գրիգորյանին։ Լրագրողը նշեց, որ ըստ «Հետքի» հրապարակման՝ գործող պատգամավորը ժամանակին բանակից ազատվել է ինքնավնասման հիմքով։ Հիշեցնենք, որ այս պատգամավորը հայտնի է որպես «ձկնգող», քանի որ մինչ պատգամավոր դառնալը Նորատուսում ձկնորսությամբ է զբաղվել՝ այդ թվում նաև արգելված ժամանակներում, ինչի մասին մամուլը տարիներ շարունակ գրել շ
Լրագրողը վարչապետին դիմեց՝ խնդրելով իր ձևով միջամտել, որպեսզի իրավասու մարմինները պարզաբանեն նշված հանգամանքները, քանի որ լրատվամիջոցներին տվյալներ չեն տրամադրվում՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության պահանջներին։
Վարչապետը պատասխանեց, որ լրագրողի բարձրացրած հարցերը հնչել են հրապարակային հարթակում, և իրավապահ մարմինները կարող են դրանք դիտարկել օրենքով սահմանված կարգով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



