«Ինչպես արդեն հայտարարվեց, 2022թ. սեպտեմբերի...
Քանի որ աչքովս ընկան որոշ հեգնական և քննադատական գրառումներ, որոշ պարզաբանումներ ներկայացնեմ կենսաթոշակների վերանայման վերաբերյալ:
3000 հազար դրամով (18 հազարից 21 հազար) ավելանում է ոչ թե միջին, այլ ՀԻՄՆԱԿԱՆ (բազային) կենսաթոշակի չափը, որի հիման վրա հաշվարկվում է աշխատանքային կենսաթոշակը:
Այսինքն, այն հիմնական թոշակը, որի վրա կախված ստաժից գործակիցներ են կիրառվում, և մարդը ստանում է ավելի շատ: Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակն ավելանում է ԱՌՆՎԱԶՆ 3000 դրամով:
Բացարձակ առումով 3000 դրամն իհարկե մեծ թիվ չի թվում, սակայն տոկոսային առումով սա նշանակում է 16.6% բարձրացում, ինչը քիչ չի:
Սա միջանկյալ բարձրացում է՝ սեպտեմբերի 1-ից: 2023 թվականի հունվարի 1-ից ևս մեկ անգամ թոշակները կվերանայվեն, ինչպես հայտարարվել է:
Կառավարությունը իր 2021-2026թթ. ծրագրով խոստացել է, որ մինչև 2026 թվականը
միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից,
իսկ նվազագույն կենսաթոշակը՝ պարենային զամբյուղից:
ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, թե որքան կարժենան պարենային և սպառողական զամբյուղները:
Սա նշանակում է, որ կենսաթոշակներն ավելի արագ են աճելու, քան սպառողական զամբյուղի արժեքը:
Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կկարողանա հոգալ գոնե մինիմալ կարիքները:
Որքան էլ ոմանց սա դուր չգա, որքան էլ նեղվեն, որ կառավարությունը անելու է այն, ինչ իրենց 20 տարի չի հաջողվել, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա իրականություն դառնա»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան