
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Պուտինի բացակայությունը ստամբուլյան բանակցություններին սպասելի էր։
«Ես չէի սպասում, որ Պուտինը կգնա: Ես իրականում ասել եմ, թե ինչու է Պուտինը գնալու, եթե ես չգնամ։ Ես չէի պլանավորել, որ կգնամ, և ասացի, որ չեմ կարծում, որ Պուտինը կգնա, եթե ես չգնամ, և դա, պարզվեց, ճիշտ է», - ասել է Թրամփը: