Ինչո՞ւ է Ռոմանոս Պետրոսյանը ՀԾԿՀ ժամանել․ որտ...

Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ: Այս մասին ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Իմ կարգավիճակը ենթադրում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացի ամբողջական ավարտ պաշտոնավարում: Այդ շրջափուլը դեռևս մի քանի ամիս կտևի: Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք տեղի չունենա՝ կմտնենք նոր հանգրվան, որը ենթադրում է Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ին ճանաչվել հանրային գերակա շահ»,- նշել է նա:

Ռոմանոս Պետրոսյանը շեշտել է՝ իր պաշտոնավարման լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։

«Ներկայումս գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից»:

Նշենք, որ 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել Կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավոր