ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության դիմաց, որտեղ ներկայացրել է փաստեր, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դավաճան:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Դավաճան է, այո», «Հողատուն չի կարող լինել հողաշեն», «Ելակ, թե սաղավարտ», «Զինադադար եւ գերիներ» եւ այլն:
Ակցիայի մասնակիցները կետերով նշեցին այն քայլերն ու գործողությունները, որոնք իրենք համարում են դավաճանական:
«Նախքան պատերազմը նա ոչնչացրել է ՀՀ հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ: Բանակցություններում իրեն դրսեւորել է որպես անվստահելի գործընկեր, ինչի հետեւանքով պատերազմի ժամանակ Հայաստանը մնացել է միայնակ եւ զրկվել միջազգային լծակներով Ադրբեջանի վրա ազդելու լծակների հնարավորություններից:
Բանակում իրական բարեփոխումների, անհրաժեշտ զենք-զինամթերք գնելու, դիրքերը կահավորելու փոխարեն նա նախընտրել է ոչ անհրաժեշտ եւ կոսմետիկ փոփոխությունները, որոնք կարելի կլիներ ներկայցնել որպես էժանագին քաղաքական գովազդ: Փոխանակ զիրահաբաճկոններ ու սաղավարտըներ գնեն, բանակին մատակարարվել է ելակ, այն դեպքւոմ, երբ սննդի խնդիր բանակում վաղուց չկար: Փոխանակ անհրաժեշտ ՀՕՊ համակարգեր գնելու, ներկա իշխանությունները գնել են ՍՈՒ-30 օդանավեր՝ առանց հրթիռների, որոնք հնարավոր չի եղել օգտագործել պատերազմի ընթացքում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:



