Ինչո՞ւ չի աշխատում «Ինեկոբանկի» վճարային համա...

Հունվարի 25-ից առ այսօր «Ինեկոբանկի» օգտատերերը շարունակում են բողոքել և դժգոհություններ հայտնել բանկի աշխատանքից։ 10-րդ օրն է՝ տեխնիկական խնդիրների պատճառով բանկի հաճախորդները չեն կարողանում էլեկտրոնային եղանակով վճարումներ կատարել և գործարքներ իրականացնել։

Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, «Ինեկոբանկը» տեղեկացրել էր, որ ծրագրային թարմացում է նախատեսվում. «Այսուհետ բոլոր գործարքների հաստատումը կատարվելու է անմիջապես ներքին համակարգից, ինչի պատճառով հունվարի 21-25-ը անհասանելի կլինեն բանկոմատները, տերմինալները և կսահմանափակվի գործարքների հնարավորությունը»: Բանկը հավելում էր, որ թարմացման արդյունքում ներդրվելու էր սեփական գերժամանակակից պրոցեսինգային կենտրոն, ինչը նոր թվային լուծումներ մշակելու հավելյալ ճկունություն և արագություն պետք է ընձեռեր։

Սակայն խնդիրն այսօր էլ լուծված չէ, ինչի պատճառով բանկի հաճախորդները համացանցում, մասնավորապես, բանկի ֆեյսբուքյան էջում վրդովմունքն են հայտնում՝ սպառնալով հրաժարվել վերջինիս ծառայություններից։ Օգտատերերը նշել են, որ բացի տեխնիկական խնդիրներից, բանկը համառորեն շարունակում է չպատասխանել հեռախոսազանգերին և նամակներին, մինչդեռ պարտավոր է հասանելի լինել 24/7 ռեժիմով։

Հոդվածն ամբողջական՝ այստեղ