Ի՞նչ տեղեկություններ կգտնվեն «Թրամփի ուղի» ծր...

Գործարկվել է Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ընդգծելով, որ էջը կվարեն ՀՀ ԱԳՆ և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թիմերը։

«Ուրախ ենք հայտնել Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»(ԹՐԻՓՓ) ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ:

Էջում կարող եք գտնել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ մանրամասներ ու վերջին զարգացումները։

Այստեղ կներկայացվեն տեղեկություններ տարբեր ձևաչափերով՝ ապահովելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ արդիական տեղեկատվության հասանելիությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։