Ի՞նչ պայմանով է Իրանը պատրաստ վերադառնալ ստան...

Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորությունների կատարմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտումը արժանացել է Իրանի համաչափ պատասխանին։ Սակայն ես հստակ հայտարարում եմ՝ եթե ԱՄՆ-ն վերադառնա նշված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես անմիջապես կպատասխանի փոխադարձությամբ», — ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում նշել է նա։

Փեզեշքիանը հավելել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանը «միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը պահպանելու անթերի փորձ ունի և միշտ գործել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»: