Ի՞նչ գրքեր է բանտախցում կարդում Ռոբերտ Քոչարյ...

Ռոբերտ Քոչարյանը բանտախցում անգլերեն գրքեր է կարդում: Երեկ ավարտել է Ֆրանսիս Ֆուկույամայի գիրքը, սկսել Սայմոնս Սայենս կարդալ: Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կիսատ է մնացել Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքի

ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նիստին նաեւ Ռոբերտ Քոչարյանն է ներկա եղել, բայց չի խոսել: Դատախազները ներկայացրել են իրենց բողոքը, պաշտպաններն էլ սկսել են, բայց չեն ավարտել: Բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ կեսօրին: