Ինչ եղանակային կանխատեսումներ կան առաջիկա օրե...

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և մայիսի 31-ին, հունիսի 2-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։