Ի՞նչ էր անում Աննա Հակոբյանը բունկերում․ Փաշի...

Նիկոլ Փաշինյանը, թաղված իշխանության ձախողումների մեջ, փորձում է «փրկիչ» կերպարով դուրս գալ իր իսկ ստեղծած ճահիճից։ Նա՝ որպես պետության ղեկավար, գիտակցաբար փորձում է հանրային ուշադրությունը շեղել իրական աղետներից՝ թիրախ դարձնելով այն ինստիտուտները, որոնք դեռ վստահություն են վայելում ժողովրդի մոտ։ Այս անգամ նրա հարձակման թիրախում Հայ Առաքելական Եկեղեցին է։ Եվ հարձակման գործիքը՝ հոգևորականների հնարավոր ինտիմ կյանքը։

Հասարակությունը ականատես է լինում մի երևույթի, երբ երկրի առաջին դեմքը զբաղված է սեռական թեմաների շահարկմամբ՝ ըստ ամենայնի փորձելով կեղծ բարոյականության փարիսեցիական մառազմով շղարշել իր իշխանության քաղաքական ու բարոյական տապալումը։ Այս ամենը տեղի է ունենում մի պետությունում, որտեղ դեռ թարմ են պատերազմի վերքերը, դեռ սուգ կա անհետ կորածների համար, իսկ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց պատասխանի։

Ու հենց այս ֆոնին շատերը սկսել են հիշել անպատասխան թողած մի սկանդալային դրվագ, որը ժամանակին բարձրացվել էր քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի կողմից։ Նա բաց տեքստով հայտարարել էր, որ Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին բունկերում գտնվել է Սամվել Բաբայանի հետ՝ ակնարկելով հատուկ բնույթի հարաբերություններ։ Այդ հայտարարությունը հանրային քննարկման առարկա չդարձավ։ Հասարակությունը չուզեց թափանցել կնոջ անձնական տարածք։ Բայց նույն հասարակությունը հիմա տեսնում է, որ հենց Փաշինյանի ընտանիքն է իջեցրել բարոյական «շեմը»՝ իր իսկ ձեռքով։

Ինչպե՞ս կարող է մարդ, որի կինը անհասցե մեղադրում է հոգևորականներին մանկապղծության մեջ, չունենալ մի պարզ համարձակություն բացատրելու, թե ինչ է իրականում եղել բունկերում այն օրերին, երբ տասնյակ հազարավոր զինվորներ մարտնչում էին պետականության համար։ Ի՞նչ բարոյական աջակցություն էր նա տալիս գեներալներին կամ արդյոք գեներալները ունեին նման աջակցության կարիք։

Ոչ մի փաստ, ոչ մի հիմնավորում, ոչ մի անուն՝ միայն կեղտոտ ակնարկներ հոգևորականների հասցեին։ Սեփական կեղտոտ անցյալի վրա «սրբության դիմակ» հագցնելու միֆերը չեն աշխատելու։ Պետության ղեկավարը իրավունք չունի զբաղվել այդ աստիճան դեղին քարոզչությամբ՝ հատկապես այն պահին, երբ նրա կինը հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ կարող է դառնալ առաջին քննվող անձը։

Եթե այս ամենը լռության մատնենք, վաղը նույն մարդը կսկսի հաշվել յուրաքանչյուրի անկողնային կյանքը՝ իր քաղաքական պայքարի տրամաբանությամբ։ Հենց այդ պատճառով էլ այս պահին լռելը դավաճանություն է հանրային հիշողության հանդեպ։

Նիկոլ Փաշինյանին հիշեցնենք․

Մինչ վարկաբեկում ես եկեղեցին, պատասխանիր՝
Ի՞նչ էր անում քո կինը բունկերում պատերազմի ժամանակ(բավարեր չէ բարոյական աջակցության մասին խոսակցությունը)։
Ի՞նչ հարաբերություն ունեին Աննա Հակոբյանը և Սամվել Բաբայանը։

Մինչ խեղդում ես տեղեկատվական դաշտը մեղադրանքներով, պարզաբանիր՝
Ի՞նչ իրավունքով է քո կինը՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ կարգավիճակով, առանց որևէ անուն նշելու, մարդկանց հրապարակավ մեղադրում մանկապղծության մեջ։

Ժամանակն է, որ դուք էլ դառնաք հանրային թափանցիկության առարկա։ Ու եթե ընտրել եք այլոց արժանապատվության հաշվին գոյություն պահպանել, ապա պատրաստ եղեք պատասխան տալ սեփական կյանքի ամենափակ էջերի համար։