Ինչ են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի փոխարտ...

ՌԴ արտգործնախարարությունում կայացել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան երկրներում ՌԴ նախագահի ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխալիլ Բոգդանովի և Հայաստանի փոխարտգործնախարար Հրանտ Կալաչյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել մի շարք հարցերի շուրջ, որոնք առնչվում են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությանը և կայունությանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սիրայում ու Լիբանանում, Պարսից ծոցի երկրներում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը։