Ի՞նչ է նշանակում դիրքում փամփուշտ չի եղել......

ԶԼՄ-ներով տարածվում է տեղեկատվություն, ըստ որի՝ Իշխանասարի դիրքերում հայ զինվորներից մեկն ադրբեջանական գլխարկը դրել է ու մթության քողի տակ, գնացել մտել է ադրբեջանցիների մեջ, որոնք այդ պահին թալանելիս են եղել իրենց կողմից զավթած հայկական դիրքերը, և երկու արկղ փամփուշտ է վերցրել դիրքից ու նորից վերադարձել  իր դիրքը: Հերոսական դրվագ է նաև դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանի՝ ադրբեջանցիների հետ իրեն պայթեցնելու դեպքը, և նման հերոսապատումները բազմաթիվ են արցախյան ազատամարտի տարիներին:

ՀՀ ԶՈւ պահեստազորի սպա Արմեն Վարդանյանը լուրի տակ մեկնաբանություն է թողել.

«-Ի՞նչ է նշանակում դիրքում փամփուշտ չի եղել... Հայաստանում փամփուշտի արտադրություն կա, դրանից այնքան շատ ունենք, որ ցինկերով լճերն են գցում, որ ցույց տան մարտական պատրաստության պլանով կրակային պատրաստության վարժանք են անցկացրել...

-Ի՞նչ է նշանակում դիրքերում վերջին զինվորն իրեն պայթեցնում է... պաշտպանության ցանկացած տարրական պլանով նախատեսված է նման մոտ դիրքերում ամենաուշը 30 րոպեից համալրում ապահովել...

-Ձե՞ռք եք առնում էս ժողովրդին...»: