Իմքայլականների ծափի ուժգնությունը կապ ունի ցո...

Այն, ինչ ասում է վարչապետը, հերքում է Օնիկ Գասպարյանը, և կողմերից որևէ մեկն իր խոսքերը հավաստող ոչինչ չի հրապարակում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպզրույցի ժամանակ ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կարող եմ ցանկացած պահի դիմել և ստանալ այդ գաղտնազերծված փաստաթուղթը, բայց չեմ պատրաստվում դա անել, որովհետև ես չեմ կարող դրանից հետո հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկության մասին հայտարարել, ինքն էլ պետք է հրապարակային ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե Օնիկ Գասպարյանը»,-ասաց Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի` այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ հարկավոր է պատերազմի դեպքերը քննող փաստահավաք հանձնաժողով ձևավորել, այլապես կողմերից յուրաքանչյուրն իր պնդումն է անում` առանց որևէ ապացույցի: