Իմաստ չի լինի փորձել Ռուսաստանի գազը, նավթը և...

Եվրամիությունը պետք է զարգացնի էներգիայի վերականգնվող աղբյուրները, որոնք կփոխարինեն Ռուսաստանի նավթին, գազին և ածուխին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի հայտարարությանը: 

Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի Repower ծրագրի առանցքային բաղադրիչը ԵՄ համակարգում վերականգնվող էներգիայի հնարավորությունների զարգացումն է:

«Իմաստ չի լինի փորձել Ռուսաստանի գազը, նավթը և ածուխը փոխարինել այլ երկրից ներմուծվող գազով, նավթով և ածուխով», - ասել է Սիմսոնը: