Իմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է իր որդու կալանավորմանն ու առաջադրված մեղադրանքին։

«Քննությունը է ընթանում, թող քննությունը որոշի»,- ասել է նա։ Աբրահամյանն աբսուրդ է որակել որդուն առաջադրված մեղադրանքը. «Իմ որդուն ով ճանաչում է, ով շփվել է, ում հետ աշխատել է, բոլորը գիտեն՝ ինքն այդ որակի մարդ չէ։ Մնացածը թող քննությունը պարզի»։