
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,-ասաց Մակունցը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպման է հրավիրել վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: