«Իմ քայլի» պատգամավորը գողացել է Արմեն Աշոտյա...

Ֆեյսբուքյան օգտատեր Աբգար Գևորգյանն իր էջում գրում է. 

«Երեկ շատ խնդալու պատկերի ականատես եղա համացանցում: 

Դե բոլորը շնորհավորում եմ կանանց, աղջիկներին, մեկ էլ աչքովս ընկավ «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի շնորհավորական ստատուսը, որի տակ օգտատերերից մեկը նկատել էր, որ դա գողացված ստատուս է: 

Որոնեցի ֆեյսբուքում, ու պարզվեց ի՞նչ․ մեր հարգարժան պատգամավորը, ով նաև նախկին Շիրակի մարզպետն էր, այդ գրառումը գողացել է Արմեն Աշոտյանից: Աշոտյանը դա 2014 թվականին էր գրել: Հիմա ասում եմ էս մեր պլագիատչիները, որ Աշոտյանենց քննադատելով ու պախարակելով եկան իշխանության, հիմա էլ նույն Աշոտյանենց գրածներն են գողանում, իրանց անվան տակ ներկայացնում, բա սրանք օրե՞նք ոնց են գրելու, էլի ՀՀԿ-ի գրածներն են քոփի-փեսթ անելու: 

Մի խոսքով, ճանաչեք ձեր ազգընտիրներին, նրանք գնալով ավելի ակնհայտ են ցուցադրում իրենց «արժանիքները»»: