Իմ օրակարգում իշխանությունը պահելու խնդիր չկա...

Հին դիսկուրսի համար նոր Հայաստանում տեղ չկա, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ո՞րն է եղել որևէ իշխանության առաջին խնդիրը, եղել է իշխանությունը պահելը և ամբողջ գործողությունների տրամաբանությունը ձևավորվել է այդպես: Ի վերջո, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվել, որովհետև օրակարգի թիվ մեկ խնդիրը եղել է իշխանությունը պահելը, ինչո՞ւ են երկրում քաղբանտարկյալներ եղել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ընդհանրապես, ինչո՞ւ է կոռուպցիա եղել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը, ինչո՞ւ են խրցերով լրատվամիջոցներ առել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը:

Հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները գիտեն՝ մեր օրակարգում, իմ օրակարգում իշխանությունը պահելու խնդիր չկա: Իմ օրակարգում ոչ միայն իշխանությունը պահելը առաջին կետը չի, այլև ընդհանրապես, իմ օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի: Եթե հանկարծ այդ հարցը իմ օրակարգում հայտնի, ես կհամարեմ, որ այն ճանապարհը, որը անցել եմ, իզուր եմ անցել»: