Իմ նշած 1մլն դոլարի ադամանդները Վահան Շիրխանյ...

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի հրապարակումից հետո «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ Շիրխանյանը լավ կանի ասի, թե ինչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը.

 «Ես կուզենայի, որ դուք 1990թ. Գերագույն խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանին մի հարց ուղղեիք, որ ճշտեք, թե այդ ժամանակներում ինչ հարց էր քննվում՝ կապված Վահան Շիրխանյանի հետ, ու ինչու Շիրխանյանը չդատվեց։ Խոսքը մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդի թալանի մասին է, որը պետք է վերածեին գումարի ու զենք ձեռք բերեին։ Ես այդ թվերին հիմնականում գործուղված եմ եղել Ղարաբաղ, և հանձնաժողովի շատ նիստեր առանց ինձ են գումարվել։ Հիշում եմ, որ մի նիստի ժամանակ Շիրխանյանը աղերսում էր, որ այդ 1 միլիոն դոլարի ադամանդի թալանի գործը փակվի»։ 

Իսագուլյանի հայտարաությունից հետո  Երևանի «Շողակն» ադամանդի գործարանի այն ժամանակվա տնօրեն Սարգիս Սարգսյանը, ով  տնօրեն է եղել 1992-1993  և 1998-2001 թվականներին, «Առաջին Լրատվականին» տված հարցազրույցում ասել է, որ Գառնիկ Իսագուլյանի պնդումներն ամբողջությամբ սուտ են և իրականությանը չեն համապատասխանում.

«Ես այդ ժամանակ ադամանդի գործարանի տնօրեն եմ եղել։ Այդ 1 միլիոն դոլարի ադամանդը կառավարության որոշմամբ հատկացվեց պետության կարիքների համար։ Այդպես գրված էր ինձ տրամադրված գրության մեջ ։ Կառավարությունից գրությունը ստանալուց հետո մենք հատկացրինք այդ ադամանդը, բայց ուղիղ 15-20 օր հետո ադամանդը հետ վերադարձվեց և մուտքագրվեց գործարանի պահեստ»:

Նախկին տնօրենը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարելի է արխիվները վերականգնել ու գտնել համապատասխան և՛ ելքի, և՛ մուտքի փաստաթուղթը, որը փաստում է, որ 1 միլիոն դոլարի ադամանդը 20 օր անց կրկին մուտք է եղել գործարանի պահեստ։ 

Politik.am-ի հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ ինքը ամենևին չի խոսել Շողակն գործարանի ադամանդի մասին և չրգիտի, թե Սարգիս Սարգսյանը «Առաջին Լրատվականին» ինչո՞ւ է հարցազրույց տվել և նման բան ասել.

«Իմ ասածը ճշմարտություն է և ուիրշ պատմություն է այլ 1 մլն դոլարի ադամանդի մասին: Նշածս ադամանդների հարցը քննվել է իրավական հարցերի հանձնաժողովում, երբ պատրասվում էին քրեկան գործ հարուցել Վահան Շիրխանյանի դեմ: Չգիտեմ, թե որտեղից էին դրանք վերցված, դա էլ թող ասի Կիմ Բալայանը, սակայն դա Շողակնից վերցվածը չէ: Իմ ասածը վերաբերում է 1992 թվականին, իսկ իրենք հայտնում են, որ Շողակնից ադամանդը տարել են 1993-ին:

Պարզվում է`  2-րդ մեկ մլն դոլարի ադամանդներն էլ են տվել պարոն Շիրխանյանին, և ինչո՞ւ նրան: Քանի որ իրենք հայտնում են, որ վերցրել են ադամանադը, հետո վորադարձրել, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին»:

Գառնիկ Իսագուլյանն ավցելացրեց`խնդրում եմ ԱԱԾ-ին այս գործը քննության առնել, պարզելու` Կառավարության որոշումով այդ ի՞նչ 1մլն դոլարի ադամանդ են տվել, ինչո՞ւ են տվել, և արդյո՞ք այն վերդարձվել է:

Աննա Հովհաննիսյան