Իմ հայտարարությունից հետո սկսվեց ֆեյքերի ֆեյս...

Դեռ երեքշաբթի ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած մտահոգությունը նախորդ տարվա ցույցերի ժամանակ վիրավորված անձի առողջության թեմայով նրա դեմ հարձակումների պատճառ է դարձել։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ինքը՝ Զոհրաբյանը։

«Ժանրի կանոնների համաձայն, ինչին ականատես ենք եղել ամիսներ շարունակ, սոցիալական ցանցերում հետևեց 90 տոկոս ֆեյք, 10 տոկոս իրական օգտատերերի ֆեյսբուքյան գրոհը Նաիրա Զոհրաբյանի վրա»,- ասաց պատգամավորը։

Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք արձագանքել են իր մտահոգությանն ու այցելել, օգնել այդ մարդուն, սակայն նաև ուշադրություն դարձրեց այն բանին, որ կեղծիք է թույլ տրվում.

«Պնդում եմ հայտարարությանս յուաքանչյուր տողը և բառը: Իմ հայտարարությունը բացարձակ չէր հերքում այն, որ նախնական փուլում Առողջապահության նախարարությունը օպերատիվ արձագանքել է: Բայց կխնդրեմ ծանոթանալ Զավեն Գրիգորյանի պարզաբանմանը, որը հաստատում է այս ամբիոնից հնչեցրած իմ յուրաքանչյուր բառը: Եթե փաստաբանը ասում է՝ Զավենից հիվանդանոցում պահանջում են գումար, իսկ նախարարը իր էջում հրապարակում է, որ՝ ոչ, նման բան չկա, որովհետև ես նման հրաման չեմ տվել, ստիպված ենք լինում անել հետևյալ արձանագրությունը՝ փաստաթղթերով մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ Ok է, բայց իրականությունը այլ է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք արձագանքել են իր մտահոգությանն ու այցելել, օգնել այդ մարդուն, սակայն նաև ուշադրություն դարձրեց այն բանին, որ կեղծիք է թույլ տրվում։