Իմ գործուղումների արդյունքը հիմա շատ կոնկրետ...

«Իմ գործուղումների արդյունքը հիմա շատ կոնկրետ երևում է, կարծում եմ»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթիկ Ռևազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը բավականին հաճախ է գործուղումների գնում, սակայն արդյունքը կարծես տեսանելի չէ։

Ռևազյանը լրագրողներին ասել է, որ կարող են հաշվարկել՝ ինչ ազդեցություն ունենա օտարերկրյա ընկերությունների մուտքը հայկական շուկա և ինչքան գումար է ծախսվել իր գործուղումների վրա։

«Իրականում շատ ծիծաղելի քննադատություններ են»,-շարունակելով խոսքն ասաց Ռևազյանը։