Ամուլսարի պահապանների Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մի երկու ամիս առաջ գրել էի, որ իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով, բայց քանի որ նրանք որոշել էին պայքարել մինչև վերջ, դիմեցին Վճռաբեկ դատարան` բողոքարկելով վերաքննիչ ատյանի որոշումը։
Այսօր ստացա Վճռաբեկ դատարանի որոշումն այն մասին, որ մերժվել է Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։
Այսպիսով, դատական վեճն ավարտված է իմ և իմ փաստաբանի փառահեղ հաղթանակով։



