Իմ Ադամն է. Կադիրովն իր հետ Մարիուպոլ է տարել...

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տասնչորսամյա որդուն՝ Ադամին, իր հետ տարել է ուկրաինական Մարիուպոլ քաղաք, որտեղ մարտեր են ընթանում ռուսական և ուկրաինական զորքերի միջև:

Այս մասին գրում է Tert.am-ը հղում տալով  բրիտանական Daily Mail պարբերականին։ Հրապարկվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ Կադիրովը ռազմական հագուստ կրող որդու հետ շրջում է Մարիուպոլի հոսպիտալներից մեկով:

Կադրերում երևում է, որ Չեչնիայի ղեկավարը ներկայացնում է դեռահաս որդուն.«Իմ Ադամն է»:

Հիշեցննեք, որ ավելի վաղ իր թելեգրամյան գրառումներից մեկում Կադիրովը հայտարարել էր, որ Մարիուպոլի գրավմանը քիչ ժամանակ է մնացել: