Իլոն Մասկը նշել է ԱՄՆ հաջորդ նախագահի անունը

ԱՄՆ հաջորդ նախագահը կարող է լինել ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, սոցցանցում գրել է ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Երբևէ եղած լավագույն փոխնախագահը և մեր ապագա նախագահը»,- ասաց նա։

Այսպես է Մասկը պատասխանել Վենսի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Միացյալ Թագավորությունում խոսքի ազատության մասին վերջերս տեղի ունեցած երկխոսության թեմայով օգտատերերից մեկի գրառմանը։