Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար ստանալ ռուսական անձնագիր։
«Իհարկե, ինչո՞ւ ոչ։ Լավ հարց է։ Ես զարմացած եմ, չէի սպասում նման հարցի։ Այո։ Ինչո՞ւ ոչ։ Դա մեծ պատիվ կլիներ ինձ համար», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին։
Էրոլ Մասկը այցելել է Մոսկվա և Կազան, որտեղ հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների հետ։



