Իլհամ Ալիևը մեկնել է Հունգարիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Հունգարիա: Մայիսի 20-ին մայրաքաղաք Բուդապեշտում նեղ կազմով հանդիպում է տեղի ունեցել Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև, հայտնում է Trend-ը։

Ալիևի այցի նպատակներն ու այլ մանրամասները չեն հաղորդվում: