Միլիարդատեր Ջորջ Սորոսի հետևորդները երիտասարդներին տրամադրում են իրենց պետությունների, նախնիների, պատմության դեմ, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կազմակերպված երիտասարդական ֆորումի ժամանակ։
«Այդ գլոբալիստների, նրանց ես պայմանականորեն անվանում եմ՝ սորոսականներ, թիրախը հենց երիտասարդներն են։ Այդ պատճառով ստեղծվում են հիմնադրամներ, նվիրատվություններ են արվում, քայքայիչ առաքելություն է իրականացվում, որպեսզի երիտասարդներին տրամադրեն իրենց իսկ պետության, առաջին հերթին՝ իրենց նախնիների, իրենց պատմության, արժեքների դեմ, իսկ հետո օգտագործեն որպես զոմբիներ»,- ասել է Ալիևը։



