
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունները, Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության առաջնահերթ ոլորտները, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Կողմերը գոհունակությամբ նշել են անցյալում երկու երկրների ղեկավարների հանդիպումների ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում թե՛ անցյալ տարի Բաքվում կայացած COP-29-ի ժամանակ, թե՛ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։
Ալիևի հետ հանդիպումից հետո Վալտոնենը հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նախարարներն ընդգծել են փոխադարձ այցելությունների և համագործակցության ընդլայնման համար երկխոսության ակտիվացման կարևորությունը։
Քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը և համատեղ հռչակագրի ստորագրումը։
Նշվել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար։
ԵԱՀԿ գործող նախագահը հոկտեմբերի 14-ին Հայաստանում էր։ Երևան այցի շրջանակներում նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։