Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն առա...

Նոյեմբերի 14-ին տեղի ունենալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններում կմրցեն ՀՅԴ-ն ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

Վերջինի ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։

ՀՅԴ-ի ընտրացուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։

Հիշեցնենք, որ այստեղ քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին,  թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։

Նույն օրը համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան համայնքում։