
Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում մարտի 7-ին ժամը 10։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից` նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: