Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գործարկվ...

Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում հունվարի 21-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: 

Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից, նշելով, որ վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: