ԻՀՊԿ ղեկավարի տեղակալը հայտնել է, որ Իրանը խո...

Իրանը կկատարի խոստացածը եւ կպատասխանի հոկտեմբերի 26-ի իսրայելական հարվածներին։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) հրամանատարի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավին։

«Սպասումը բավական հաճելի գործ է եւ իսկապես հավատացող մարդու նշան է։ Թող մարդիկ սպասեն այդ գործողության իրականացմանը։ Մինչ այժմ հեղափոխության առաջնորդների եւ կորպուսի բոլոր ճշմարիտ խոստումները կատարվել են։ Եվ սա նույնպես կկատարվի»,- պատասխանել է Ֆադավին այն հարցին, թե երբ կիրականացվի «Ճշմարիտ խոստում-3» գործողությունը (հոկտեմբերի 26-ի իսրայելական հարձակման պատասխանը)։