ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է Իրանի պատրաստակամո...

Իրանը հակահարված կտա Իսրայելի ցանկացած թշնամական գործողությանը։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական ԶՈւ էլիտար զորամասեր) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։ «Հավաստիացնում ենք Իրանի ազնիվ եւ հերոսական ժողովրդին, որ մենք կպահենք դիմադրության ճակատը, հատկապես Լիբանանում եւ Պաղեստինում, եւ ուժով, ամրությամբ եւ վճռականությամն հակահարված կտանք թշնամիների ցանկացած ագրեսիային եւ գազանաբարո [իսրայելական] վարչակարգին, տարածաշրջանի կատաղի ամերիկյան շանը»,- գեներալի խոսքերը մեջբերել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։ Իսլամական դիմադրության ուժերին (որոնց Թեհրանը համարում է իր տարածաշրջանային դաշնակիցներն ու անվանում է «դիմադրության առանցք») են պատկանում մուսուլմանական ռազմականացված լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը, պաղեստինյայն  ՀԱՄԱՍ-ը, «Իրաքի Իսլամական դիմադրությունը» եւ Եմենի «Անսար Ալլահը» (հութիներ)։ Սալամիի խոսքով՝ իսլամական հանրապետության հրթիռային հարվածը հրեական պետությանը հոկտեմբերի 1-ին «արյան վրեժ» էր Իսրայելին «իսլամական դիմադրության առաջնորդների» սպանության համար։