Ի պատասխան ստահոդ լուրերի. այս պահին մեր տանի...

Կոնգրես հյուրանոցը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան որոշ շրջանակների կողմից թիրախավորված ստահոդ լուրերին՝ Կոնգրես հյուրանոցը տեղեկացնում է, որ առաջին իսկ օրվանից Արցախից բռնի տեղահանված ավելի քան 120 հայրենակիցներին կացության հնարավորություն է տրվել։ Այս պահին մեր տանիքի տակ հյուրընկալում են մոտ 85 արցախցի:

Կոնգրես հյուրանոցը նաև աշխատանքի և վերապատրաստման հնարավորություն է առաջարկել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար:

Կոնգրես հյուրանոցը երբեք չի օգտագործել աղետը որպես քարոզչության առիթ և պնդում է, որ շրջանառվող թիրախավորված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հարգանքով՝

Կոնգրես հյուրանոցի թիմ»: