Ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի հացադուլ...

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»:

Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. “Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել:

Վարդանյանին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, որոնք անգամ ժամանակային առումով չեն համապատասխանում նրա գործունեությանն ու կենսագրությանը:

Այսօրվա նիստն առաջինն է Վարդանյանի հացադուլից և հայտարարությունից հետո: