Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչի...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների․

2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները, կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)՝ բակալավրի կրթական ծրագրով դիմող քաղաքացիները՝ ժամը 14.00-ին, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով դիմողները՝ ժամը 14.30-ին»:

ԿԳՄՍ նախարարություն