«Հըզբոլլահ»-ն ունի ռուսական հականավային հրթիռ...

Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն իր տրամադրության տակ ունի ռուսական հականավային հրթիռներորոնք կարող են օգտագործվել Միջերկրական ծովում ամերիկյան ռազմանավերի դեմհայտնում է Reuters-ը։

Անցյալ շաբաթ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահն ասել էոր խմբավորումը «պահեստում» «ինչ-որ բաներ» ունի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան նավերի համարքանի որ Իսրայելը սկսել է իր պատերազմը Համասի հետՆրա խոսքովամերիկյան ռազմանավերը «չեն վախեցնում և չեն վախեցնի» իրենց։ «Մենք պատրաստվել ենք այն նավատորմի [հայտնությանը], որով դուք մեզ սպառնում եք», - ասել է նա:

Լիբանանում Reuters-ի երկու աղբյուրներորոնք ծանոթ են Հեզբոլլահի հնարավորություններինպնդում ենոր Նասրալլահը նկատի ուներ խմբավորման զգալիորեն ավելացած ռազմական հնարավորություններըորոնք ներառում են ռուսական արտադրության Yakhont հրթիռը (P-800 Onyx)՝ 300 կիլոմետր հեռահարությամբ:

Reuters-ը հիշեցնում է տարիների ընթացքում լրատվամիջոցների և վերլուծաբանների հաղորդագրություններըորոնք նշում էինոր Հեզբոլլահը հրթիռները գնել է Սիրիայիցերբ այնտեղ կռվել է նախագահ Բաշար ալ-Ասադի կողքինԻնքը՝ խմբավորումըերբեք չի հաստատելոր նման զենք ունի:

Reuters-ի զրուցակիցներից մեկը նշել էոր Հեզբոլլահի հականավային հնարավորությունները զգալիորեն աճել են 2006 թվականից ի վերերբ խումբն առաջին անգամ ցույց տվեցոր կարող է հարվածել ծովային թիրախին՝ հարվածելով Միջերկրական ծովում իսրայելական ռազմանավին։ Աղբյուրը նշել էոր բացի ռուսական հրթիռիցՀեզբոլլահը ունի նաեւ «այլ հրթիռներ»։

ԱՄՆ երեք ներկա և մեկ նախկին պաշտոնյաներ ասել ենոր լիբանանյան խմբավորումը զենքի տպավորիչ զինանոց է կուտակելայդ թվում՝ հականավային հրթիռներ:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել էոր Կրեմլը տեղեկություն չունի այն մասինթե արդյոք Հեզբոլլահը նման հրթիռներ ունիՀըզբոլլահի մամուլի ծառայությունը և Սիրիայի տեղեկատվության նախարարությունը չեն արձագանքել գործակալության խնդրանքին։