Հյուսիսային Կորեան փորձարկել է համազարկային կ...

Հյուսիսային Կորեայի Ազգային պաշտպանության ակադեմիան 240 միլիմետր տրամաչափով համազարկային կրակի հրթիռային համակարգերի (ՀԿՀՀ) վերահսկիչ հրաձգություն է իրականացրել։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Մասնագետները հոկտեմբերի 8-ին ստուգել են ավտոմատ հրաձգության համակարգի հուսալիությունը եւ ՀԿՀՀ կառավարվող հրթիռների խոցման ճշգրտությունը առավելագուն՝ 67 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ ականները արտադրում են Երկրորդ տնտեսական կոմիտեի պաշտպանական ձեռնարկությունները։ Փորձարկումներին հետեւել են Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալներ Կիմ Չոն Սիկը, Կիմ Յո Չժոնը եւ Ազգային պաշտպանության ակադեմիայի ղեկավար Կիմ Յոն Խվանը։