Այսօր՝ հունվարի 5-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում: այդ մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը։
«Հարավկորեացի խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, որը սահմանվել է 2018 թ․ միջկորեական ռազմական համաձայնագրի շրջանակներում, որից դուրս գալու մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է 2023 թ․ նոյեմբերին»,- հայտնում է գործակալությունը։



