Հյուսիս- Հարավ ճանապարհի կառուցումը պետք էր ս...

Հյուսիս- Հարավ ճանապարհի կառուցումը պետք էր սկսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, ոչ թե Արարատյան դաշտավայրից։ Այս ճանապարհի կառուցումն սկսել է այն ատվածից, որը նորմալ վիճակում էր և դեռ կարող էր մի քանի տարի աշխատել։ Այս մասին Ագարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք էր սկսել Հյուսիս-Հարավի ամենավատ վիճակում գտնվող հատվածներից։ Հատկապես հիմա, երբ ճանապարհի մի մասը ադրբեջանական վերհսկողության տակ է, մենք ներսում պետք է անվտանգ ու որակյալ ճանապարհ ունենանք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։