«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել...

Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով հերթական ավտոմեքենան է հայտնվել անհարմար դիրքում։ Շիրակի փողոցում, ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ք․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է «Գազպրոմ»-ի փորած փոսը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով հատուկ տեխնիկայով (մանիպուլյատոր) դուրս բերվեց անվտանգ վայր։

Կայքը հայտնում է, որ նշված աշխատանքները իրականացվում է «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից , իսկ տնօրենը՝ Դավիթ Աբրահամյանն է։