ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի տան խուզարկու...

Վաղ առավոտից խուզարկում են ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի տունը, խուզարկումից հետո վերջինս հրավիրվել է ՔԿ:

«Շուրջ երեք օր է մամուլում հայտնվել է ինչ-որ ձայնագրություն, ձերբակալություններ են իրականացնում՝ իմ հետ կապելով այդ ձերբակալությունները։ Տասնյակից ավելի մարդիկ են արդեն ձերբակալված 72 ժամյա ռեժիմով, այդ թվում երկու կին, որոնցից փորձում են ցուցմունք կորզել։ Ոնց որ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներից են ուզում ցուցմունք կորզել։ Նշեմ, որ սա իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում է, մեկ մարդու այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ քրեական վարույթ չի նախաձեռնվել»,-  լրագրողների հետ զրույցում նշել է Վարդանյանը։

Վերջինս այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։